Փաստաբան ընտրելիս հարկավոր է կատարել ճիշտ ընտրություն և չսխալվել: Մեր գրասենյակին դիմելիս կարող եք վստահաբար համոզված լինել, որ Ձեր ընտրությունը ճիշտ է: <<ՎԻ ԷՍ>> իրավաբանական գրասենյակի հաճախորդների մոտ վստահությունը ձևավորվում է հենց համագործակցության սկզբում (սկսած իրավաբանական խորհրդտատվությունից) և էլ ավելի է ամրապնդվում արդեն բուն ծառայությունների մատուցման բազմաբովանդակ գործընթացում:
Ձեր իրավաբանական խնդիրների լուծման համար մեր գրասենյակի յուրաքանչյուր փաստաբան երևան է բերում իր բազմամյա փորձի վրա հիմնված լուծումը, որոնց համատեղ և թիմային քննարկման արդյունքում որոշվում են վերջնական և հաճախորդի համար առավել արդյունավետ լուծումները:
Իրավաբան ասելիս այս մասնագիտության անվանումը հաճախ շատերի մոտ զուգորդվում է տարբեր պատկերացումներով: Ոմանք կարծում են, թե, եթե իրավաբան է հարկավոր, ուրեմն հավանաբար կատարվել է մի վատ բան, առկա է մի մեծ խնդիր, սակայն նման մոտեցումը սխալ է: Իրավաբանին Դուք կարող եք դիմել նաև այն ժամանակ, երբ ոչ մի խնդիր էլ չունեք և ցանկանում եք, որ հետագայում էլ չունենաք խնդիրներ: Օրինակ Դուք պլանավորում եք գնել արժեքավոր անշարժ գույք Հայաստանում: Այս դեպքում լավ իրավաբան ներգրավելով Դուք կարող եք ապահովել գնման գործընթացի օրինականությունը՝ նվազեցնելով իրավական ռիսկերը, դրանով իսկ կանխելով ապագայում հնարավոր խնդիրները, ընդուպ մինչև դատական վեճերի մեջ ներքաշվելը:
