Հիմնադրում
2009թ.-ին որոշում կայացվեց հիմնադրել փաստաբանական գրասենյակ Երևանում:
2009թ.-ին որոշում կայացվեց հիմնադրել փաստաբանական գրասենյակ Երևանում, որն իր գործունեությունը վերսկսեց 2016թ.-ից և անվանվեց <<ՎԻ ԷՍ>> իրավաբանական գրասենյակ: Ժամանակն ապացուցեց, որ որոշումն արդարացված էր. այս տարիների ընթացքում գրասենյակին իրավաբանական օգնություն ստանալու համար դիմել են հարյուրավոր հաճախորդներ (քաղաքացիներ, կազմակերպություններ, պետական հաստատություններ) և ստացել են իրենց իրավական խնդիրների արդյունավետ լուծումներ՝ ամենատարբեր ոլորտներում: Ներկայումս մեր գրասենյակը հանդիսանում է Հայաստանում գործող լավագույն իրավաբանական ընկերություններից մեկը: Մեր իրավաբաններն իրենց համառ և մանրակրկիտ աշխատանքով, բազմաթիվ անգամներ, կարողացել են շտկել այս կամ այն ոլորտում ձևավորված արատավոր իրավական պրակտիկան, ինչպես նաև ձևավորել են նոր և օրինական պրակտիկա, որով ի վերջո նպաստել են նաև Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատմանը և ամրապնդմանը: Մեր հաճախորդները միշտ գոհունակությամբ են օգտվում մեր իրավաբանական ծառայություններից՝ ստանալով նախնական մանրամասն իրավական պարզաբանումներ իրենց իրավական խնդրի կապակցությամբ, ինչպես նաև մշտապես տեղեկանալով իրենց խնդրի լուծմանն ուղղված բոլոր գործողությունների ընթացքի մասին: Մեզ հետ աշխատելիս նրանք վստահ են, որ իրենց գործը հուսալի ձեռքերում է:
<<ՎԻ ԷՍ>> իրավաբանական գրասենյակը, մատուցելով բարձրակարգ իրավաբանական ծառայություններ, մշտապես պահպանում և անկախ որևէ իրադրությունից երբեք չի շեղվում սկզբնապես իր որդեգրած սկզբունքներից, որոնք են առաջին հերթին ազնվությունը, բարեխղճությունը, պրոֆեսիոնալությունը, ջանասիրությունը, յուրաքանչյուր գործին անհատական մոտեցումը և հաշվետվողականությունը:
Վերևում նշված գործոններն են, որ թույլ են տվել գրասենյակին հաջողությամբ շարունակել և այսօր էլ ընդլայնել բիզնեսը իրավակիրառ բնագավառում:
Գրասենյակի բազմամյա գործունեության ընթացքում վերջինիս փաստաբաններն անմասն չեն մնացել նաև հանրօգուտ (լատիներեն՝ Pro bono publico) գործունեությունից՝ առանց վճարի որակյալ, բարեխիղճ և պրոֆեսիոնալ իրավաբանական օգնություն ցուցաբերելով նաև կարիքավոր և անվճարունակ անձանց:
Այնուհանդերձ փաստաբանական գրասենյակը առևտրային կազմակերպություն է և հիմնադրված է որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որի նպատակն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը: Գրասենյակն իր իրավաբանական ծառայությունները մատուցում է արդարացված և ողջամիտ գներով՝ նկատի առնելով մատուցվելիք ծառայության ծավալը, տևողությունը, գործի բարդությունը, ինչպես նաև հրատապությունը: Գրասենյակը մասնագիտացած է մի շարք ոլորներում, այդ թվում՝ քաղաքացիական իրավունք, բիզնես (ձեռնարկատիրական) իրավունք, հարկային և մաքսային իրավունք, ներդրումային և ֆինանսական իրավունք, վարչական իրավունք, մտավոր սեփականության իրավունք, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, քրեական իրավունք (տնտեսական հանցագործություններ): Մեր իրավաբանական գրասենյակի ծառայությունների ամբողջական ցանկին և դրանց մանրամասն նկարագրությանը ծանոթանալու համար կարող եք այցելել <<Ծառայություններ>> բաժին:
Վստահաբար լինելով Երևան քաղաքի լավագույններից մեկը՝ որպես փաստաբանական գրասենյակ, հարկ ենք համարում ընդգծել նաև, որ հաճախորդների հետ հաղորդակցման ընթացքում մեր կողմից պահպանվում է մասնագիտական էթիկան, հաճախորդի կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, ինչպես նաև նախապես գործը ստանձնելուց առաջ ստուգվում է հնարավոր շահերի բախման ռիսկը՝ բացառելով այն:
Վերջին տասնամյակներում Հայաստանում տեղի են ունեցել հսկայածավալ օրենսդրական փոփոխություններ, ընդունվել են հազարավոր նոր օրենքներ, ներդրվել են բազմաթիվ նոր իրավական ինստիտուտներ, կարգավորումներ, ինչի արդյունքում ի հայտ են եկել նոր հասարակական առավել բարդ հարաբերություններ: Հայաստանի դատարաններում քննվող դատական գործերի թիվը տարեց տարի հսկայական չափերով մեծանում է: Նման տեմպն անխուսափելիորեն իր հետևից բերեց բանիմաց իրավաբանների առկայության անհրաժեշտությանը և հասարակությունում իրավաբանական ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճին, ինչպես նաև քաղաքացիների իրավագիտակցության աստիճանի բարձրացմանը: Հայաստանում սկսեց աճել նաև իրավաբանական (փաստաբանական) գրասենյակների թիվը: Այս բազմազանության մեջ իհարկե կողմնորոշվելն այնքան էլ հեշտ կարող է չլինել, եթե չգիտեք, թե ինչպիսի՞ն պետք է լինի փաստաբանական գրասենյակը, ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի փաստաբանը և ինչպե՞ս պետք է մատուցվեն իրավաբանական ծառայությունները: Կարող ենք վստահեցնել Ձեզ, որ մեր իրավաբանական գրասենյակին դիմելիս Դուք կատարել եք ճիշտ ընտրություն, քանի որ ստանալու եք Ձեզ հուզող բոլոր իրավաբանական հարցերի պատասխանները, հաստատապես ստանալու եք բարձրորակ իրավաբանական օգնություն և Ձեր խնդիրներ առավել արդյունավետ և աշխատող լուծումներ….
Օրենսդրական դաշտի փոփոխությունները և զարգացումները միշտ գտնվում են գրասենյակի ուշադրության կենտրոնում:
Իրավաբանական ծառայությունները մատուցվում են պատվիրատուի հետ կնքվող իրավաբանական ծառայությունների մատուցման մասին գրավոր պայմանագրի հիման վրա: Նման դեպքում դուք ունենում եք գրավոր պայմանագիր, որտեղ հստակ սահմանվում են Ձեր համար մատուցվելիք իրավաբանական ծառայությունները և Ձեզ համար կարևոր այլ պայմաններ:
Իրավաբանական ծառայությունների դիմաց բոլոր վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով` դրամական միջոցները իրավաբանական գրասենյակի բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Նման դեպքում Դուք ունենում եք նաև ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փաստաթուղթ:
Իրավաբանական ծառայությունները մատուցվում են փորձառու իրավաբանների (փաստաբանների) կողմից, որոնք տիրապետում են նաև օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն):