<<ՎԻ ԷՍ>> իրավաբանական գրասենյակը փաստաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի հետևյալ ոլորտներում. քաղաքացիական իրավունք, սեփականության իրավունք, պայմանագրային իրավունք, մտավոր սեփականության իրավունք, ձեռնարկատիրական (բիզնես) իրավունք, կորպորատիվ իրավունք, աշխատանքային իրավունք, վարչական իրավունք, հարկային և մաքսային իրավունք, ներդրումային իրավունք, ֆինանսական և բանկային իրավունք, սնանկության իրավունք, հողային իրավունք, ընդերքօգտագործման (հանքարդյունահանման) իրավունք, ինֆորմացիոն տեխնոլոգիաների իրավունք, քրեական իրավունք (տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագրծություններ), իրավունքի այլ ոլորտներ:
Խորհրդատվություն
Խորհրդատվություն
Փաստաբանի ծառայություն ստանալու գործընթացը երբեմն սահմանափակվում է միայն համապատասխան իրավաբանական հարցի կապակցությամբ հաճախորդի կողմից բանավոր իրավաբանական խորհրդատվություն ստանալով: Որակյալ և սպառիչ իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար բավարար չէ միայն լինել խելացի և կրթված իրավաբան, այլ՝ անհրաժեշտ է ունենալ որոշակի փորձ տվյալ ոլորտում, նաև խորությամբ ընկալել հաճախորդի առաջադրած հարցը, դրա դրդապատճառները և այդպիսով ունենալով բոլոր կարևոր փաստերը՝ համադրել գործող օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի հետ ու տրամադրել սպառիչ պատասխաններ և կիրառական (պրակտիկ) լուծումներ: Մեր իրավաբանները տիրապետում են նաև օտար լեզուների և առանց կաշկանդվելու ունակ են հաճախորդի հետ հաղորդակցվել և իրավաբանական խորհրդատվություն տրամադրել նաև անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով:
Ըստ հաճախորդի ցանկության մեր իրավաբանական գրասենյակը տրամադրում է իրավաբանական խնդիրների և հարցերի մասին իրավաբանական խորհրդատվություն նաև գրավոր տեսքով և մատչելի լեզվով: Այսպիսի՝ փաստաբանի ծառայություն ստանալիս հաճախորդը հնարավորություն է ունենում հետագայում ևս իր տրամադրության տակ ունենալ համապատասխան փաստաբանի խորհրդատվությունը (հարցերի վերաբերյալ գրավոր պարզաբանումները), ինչը նրան թույլ է տալիս ցանկացած պահի վերհիշել դրանք կամ դրանց վրա կատարել հղում, եթե որևէ բան վերջինս մոռացել է կամ որևէ վայրում նրան հարկավոր է պաշտոնապես վկայակոչել տվյալ փաստաբանի մասնագիտական կարծիքը: Այս ծառայության դեպքում մենք կազմում և տրամադրում ենք գրավոր պաշտոնական իրավաբանական կարծիքներ դարձյալ նաև օտար լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն: Հաճախ նման իրավաբանական ծառայություն հարկավոր է լինում զանազան խոշոր և բարդ գործարքներից առաջ, երբ պետք է միաժամանակ իրավական ստուգման ենթարկվեն հաճախորդի գործարքի մյուս կողմի կամ կողմերի լիազորությունները և այլ անհրաժեշտ փաստաթղթերը, գնահատվեն հնարավոր իրավական ռիսկերը և տրամադրվի իրավական նախնական գրավոր եզրակացություն: Այս դեպքում մեր իրավաբանները կատարում են պատշաճ ուսումնասիրություն, որն անգերեն ընդունված է անվանել legal due diligence:
Ընդգծենք՝ այնպիսի իրավաբանական ծառայություն ստանալիս, ինչպիսին իրավաբանական խորհրդատվությունն է, հարկավոր է լինել աչալուրջ: Ստույգ, հիմնավոր և ամբողջական խորհրդատվությունը կլուծի և կկանխի Ձեր խնդրահարույց իրավական հարցերը, կկրճատի Ձեր ծախսերը և կբարձրացնի Ձեր իրավագիտակցությունը, ինչն էլ երբեմն հնարավորություն է տալիս, որ հաճախորդը հետագայում առաջացած հարցերի դեպքում ունենա որոշակի գիտելիքներ և նույնիսկ արդեն ինքնուրույն կողմնորոշվի: Սակայն ոչ ճիշտ և ոչ լիարժեք իրավաբանական խորհրդատվությունը չի վերացնի Ձեր խնդիրը: Ավելին՝ ոչ ճիշտ և ոչ պրոֆեսիոնալ խորհրդատվությունը հնարավոր է ավելի բարդացնի խնդիրը: Նկատի ունենալով վերոնշյալ գործոնները՝ մենք Ձեզ առաջարկում ենք բարձրակարգ, ճիշտ և համալիր փաստաբանական ծառայություն՝ իրավաբանական խորհրդտավություն Ձեր կողմից առաջադրված իրավական խնդիրների, հարցերի կապակցությամբ:
Պայմանագրերի կազմում
Նախքան պայմանագրի կազմում փաստաբանական ծառայություն ստանալը՝ հարկավոր է լիարժեք հասկանալ, թե ի՞նչ է պայմանագիրը և ո՞րն է դրա կարևորությունը: Պայմանագիրը երկու կամ ավելի կողմերի համաձայնությունն է, որի հիման վրա վերջիններիս համար առաջանում են իրավունքներ և պարտականություններ: Այսինքն պայմանագիր կնքելուց հետո այն դառնում է պարտադիր կողմերի համար և ազդում է անձի իրավական դրության վրա՝ սահմանելով նրա համար որոշ իրավական պարտականություններ: Հետևաբար պայմանագիրը պետք է կազմվի օրենքին համապատասխան և գրագետ, ինչը հնարավորինս կկանխարգելի դատական վեճերի առաջացումը:
Մենք մինչև պայմանագիր կնքելը, հասկանալով ապագա պայմանագրի էությունը, իրականացնում ենք նախապայմանագրային բանակցություններ, կազմում ենք պայմանագրերի նախագծեր (այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրեր, առևտրային կամ ֆինանսական (ներդրումային) խոշոր և բարդ պայմանագրեր, անշարժ գույքի հետ կապված ցանկացած պայմանագիր (առուվաճառք, գրավ և այլն), աշխատանքային պայմանագրեր, տարաբնույթ համաձայնագրեր): Մենք մշակում ենք նաև տարբեր պայմանագրերի նմուշային տեքստեր: Նման իրավաբանական ծառայություն հաճախ պետք է լինում տարբեր կազմակերպություններին՝ իրենց ծախսերը նվազեցնելու և կառավարման գործընթացը դյուրինացնելու համար:
<<ՎԻ ԷՍ>> իրավաբանական գրասենյակը իրականացնում է նաև հաճախորդի պայմանագրային գործընկերոջ կողմից արդեն իսկ կազմված և հաճախորդին ուղարկված պայմանագրերի նախագծերի իրավական ստուգում, իրավական ռիսկերի վերհանում և դրանց զսպման մեխանիզմների մշակում՝ պայմանագրի համապատասխան նախագծում կատարելով անհրաժեշտ փոփոխություններ կամ լրացումներ:
Մեր իրավաբանները Պայմանագրերի կազմում փաստաբանական ծառայություն մատուցելու ժամանակ, հարկ եղած դեպքում իրականացնում են նաև հաճախորդի շահերի ներկայացուցչություն ՀՀ նոտարական գրասենյակներում՝ պայմանագրի նոտարական վավերացման ժամանակ (ներառյալ՝ նախապես պայմանագրի էության ներկայացում նոտարին, վերջինիս հետ պայմանագրի պայմանների քննարկում և համաձայնեցում, փաստաթղթերի ներկայացում), ինչպես նաև՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում՝ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման ժամանակ:
Հաճախորդի ցանկությամբ մենք պայմանագրերը կազմում ենք և անհրաժեշտ նախնական բանակցությունները վարում ենք նաև անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով:
Պայմանագրերի կազմում
Բիզնեսի գրանցում
Բիզնեսի գրանցում
Նախքան իրավաբանական անձի գրանցումը յուրաքանչյուր ապագա գործարար պետք է հստակ պատկերացնի թե ինչպիսի իրավաբանական անձի կազմակերպաիրավական տեսակ է իր բիզնեսի համար առավել նպատակահարմար: Այսպիսի իրավաբանական ծառայություն մատուցելիս մենք հաճախորդին կառաջարկենք իր բիզնեսի համար լավագույն կազմակերպաիրավական տեսակը՝ պարզաբանելով դրա իրավական առանձնահատկությունները և հետևանքները: Երբ արդեն իսկ կազմակերպաիրավական տեսակը որոշվում է, մենք իրականացնում ենք իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերի (հիմնադրման որոշման, կանոնադրության) կազմումը, դրանց ներկայացումը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալություն և իրավաբանական անձի պետական գրանցման ժամանակ ներկայացուցչությունը:
<<ՎԻ ԷՍ>> իրավաբանական գրասենյակը Բիզնեսի գրանցում փաստաբանական ծառայություն մատուցելիս նաև իրականացնում է իրավական աջակցություն արդեն իսկ գրանցված (հիմնադրված) կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) բացման կամ կազմակերպությունների վերակազմավորման գործընթացներում: Արդեն իսկ գրանցված կազմակերպությունների մասով, ըստ հաճախորդի ցանկության, մենք նաև կազմում ենք բաժնետոմսերի (բաժնետոմսերի) օտարման համար անհրաժեշտ իրավական փաստաթղթեր, կանոնադրությունների անհրաժեշտ փոփոխություններ կամ լրացումներ` նեկայացնելով դրանք պետական գրանցման:
Մեր գրասենյակը, ի թիվ այլ կազմակերպաիրավական տեսակի իրավաբանական անձանց գրանցման ծառայության, նաև բարձրակարգ փաստաբանական ծառայություն է մատուցում ֆինանսական կազմակերպությունների (ներառյալ՝ ներդրումային կազմակերպությունների) պետական գրանցման ժամանակ: Տվյալ տեսակի կազմակերպությունների պետական գրանցումը կատարում է ՀՀ կենտրոնական բանկը:
Մենք իրականացնում են նաև արդեն իսկ գործող կազմակերպությունների ներքին իրավական փաստաթղթերի ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցում:
Ներկայացուցչություն վարչական մարմիններում
Ներկայացուցչություն վարչական մարմիններում
Վարչական մարմիններում ներկայացուցչություն իրավաբանական ծառայություն մատուցելիս մեր փաստաբանները դա իրականացնում են պրոֆեսիոնալ և բարձրակարգ: Անհրաժեշտ է ընդգծել, որ նման փաստաբանական ծառայություն ստանալիս հաճախորդը կարողանում է ճիշտ հարաբերվել (շփվել) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
Այսպիսի իրավաբանական ծառայություն հաճախորդին կարող է մատուցվել իր ամբողջ ծավալով կամ մասնակի՝ ըստ հաճախորդի ցանկության: Այն իր մեջ ներառում է վարչական վարույթներով (հարկային հսկողության /ստուգման վարույթներով) անձի ներկայացուցչությունը, այդ թվում վարչական դիմումների կազմումը, վարչական մարմնի կայացրած վարչական ակտերի (այդ թվում՝ ստուգման ակտի) ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության ստուգումը, վարչական ակտի (այդ թվում՝ ստուգման ակտի) վերաբերյալ վարչական բողոքների կազմումը (այն է՝ տվյալ ակտի բողոքարկում վարչական ակտը կայացրած մարմնին կամ տվյալ մարմնի վերադասին), ինչպես նաև՝ այլ անհրաժեշտ իրավաբանական (փաստացի) գործողությունների կատարումը: Նշված ծառայությունը մատուցվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում:
<<ՎԻ ԷՍ>> իրավաբանական գրասենյակի կողմից ներկայացուցչություն վարչական մարմիններում փաստաբանական ծառայություն մատուցվում է հետևյալ վարչական վարույթներով`
- Հարկային հսկողության վարույթներ (ներառյալ՝ հարկային ստուգումներ և ուսումնասիրություններ),
- Անշարժ գույքի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման հետ կապված վարույթներ,
- Ինքնակամ շինությունների օրինականացման վարույթներ,
- Բնակելի տան (բնակարանի) կամ հողի նկատմամբ իրավունքի ստացման կամ իրավունքի ճանաչման հետ կապված վարույթներ,
- Անշարժ (տուն, հող) և շարժական (մեքենա) գույքի նկատմամբ իրավունքի կամ սահմանափակման պետական գրանցման վարույթներ,
- Մտավոր սեփականության օբյեկտների գրանցման վարույթներ (ներառյալ՝ ապրանքային կամ սպասարկման նշանների գրանցում, գյուտերի, օգտակար մոդելների գրանցում),
- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարույթներ (ներառյալ՝ քաղաքացիական կացության ակտերի գրառումներն ուղղելու, լրացնելու, փոփոխելու, վերականգնելու և չեղյալ հայտարարելու վարույթներր),
- Այլ վարույթներ:
Ներկայացուցչություն դատարաններում
<<ՎԻ ԷՍ>> իրավաբանական գրասենյակի կողմից ներկայացուցչություն դատարաններում փաստաբանական ծառայություն մատուցվում է բոլոր դատարաններում, այդ թվում` ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում, ՀՀ վարչական դատարանում, ՀՀ սնանկության դատարանում, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում, ՀՀ վճռաբեկ դատարանում, ՀՀ սահմանադրական դատարանում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Առևտրային արբիտրաժում:
Մեր գրասենյակի փորձառու փաստաբանները իրականացնում են դատավարական փաստաթղթերի կազմում, այդ թվում` հայցադիմումների (հակընդդեմ հայցադիմումների) և հայցադիմումների պատասխանների կազմում, սնանկության դիմումների, այլ դիմումների, միջնորդությունների և առարկությունների կազմում, վերաքննիչ բողոքների և դրանց պատասխանների կազմում, վճռաբեկ բողոքների և դրանց պատասխանների կազմում,հաշտության համաձայնագրերի կազմում: Մենք նաև կատարում ենք հարցումներ, ապացույցների ձեռքբերում (նաև օտարերկրյա պետություններում):
Ներկայացուցչություն դատարաններում
Կորպորատիվ սպասարկում
Կազմակերպությունների ամսական իրավական սպասարկում ֆիքսված վճարի դիմած
-Իրավաբանական խորհրդատվություն կազմակերպության տնօրենին և այլ ղեկավար աշխատողներին՝ կազմակերպության ընթացիկ գործունեության ընթացքում ծագող իրավական հարցերի կապակցությամբ (նաև անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով),
-Կազմակերպության ներքին կամ անհատական իրավական ակտերի կազմում (նաև անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով), այդ թվում`
տնօրենի հրամանների, կարգադրությունների, աշխատանքային կանոնակարգերի կազմում): Հիմնադիրների (բաժնետերերի կամ մասնակիցների) ժողովի որոշումների կազմում: Տնօրենների խորհրդի որոշումների կազմում
-Պայմանագրերի կազմում, պայմանագրերի վերանայում (նաև անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով),
-Աջակցություն կազմակերպությանը պարտքերի դատական բռնագանձման, խախտված իրավունքների վերականգնման գործում
-Կազմակերպության իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում, դիմումների, բողոքների, պատասխան-գրությունների կազմում
– Եվ այլն
Պատվիրատու կազմակերպության համար տվյալ իրավաբանական ծառայության առավելություններից մեկը կարող է լինել այն, որ վերջինս իրավաբանի հետ չի մտնում աշխատանքային հարաբերության մեջ, հետևաբար նաև հարկադրված չէ վերջինիս գրանցել որպես աշխատող, կրել գործատուի պարտականություններ (ստեղծել աշխատանքային պայմաններ, կատարել աշխատավարձից եկամտային հարկի պահումներ, արձակուրդային վճարումներ և այլն): Փոխարենը կազմակերպությունը կնքում է իրավաբանական ծառայությունների պայմանագիր իրավաբանական գրասենյակի հետ, վերջինիս վճարում է ամսական կարգով իրավաբանական ծառայության ֆիքսված վճար (համաձայնեցված կողմերի միջև ըստ նախատեսվող ծառայությունների ծավալի), չի ստեղծում որևէ աշխատատեղ, չի կատարում որևէ հարկի պահումներ: Իրավաբանական գրասենյակը, որպես հարկատու, ինքն է հաշվարկում և վճարում իր հարկերը ծառայության վճարի գումարից: Նման դեպքում իրավաբանական ծառայությունները նաև մատուցվում են ոչ թե միայն մեկ իրավաբանի կողմից, այլ` բազմամյա փորձ ունեցող իրավաբանների (փաստաբանների) կողմից: Իսկ պատվիրատու կազմակերպությունն, ի տարբերություն աշխատանքային պայմանագրի, ըստ օրենքի իրավունք ունի ցանկացած պահի լուծել իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիրը, եթե այլևս անհրաժեշտ չլինի իրեն տվյալ ծառայությունը:
